Ռուբեն Վարդանյանը պատկերացնում էր ինչ տեղի կունենա. Մանե Թանդիլյան
- Lilit

- Mar 7
- 1 min read

Ռուբեն Վարդանյանը պատկերացնում էր ինչ տեղի կունենա, ուղղակի հիմարները, որոնք չեն հասկանում, թե ինչի Ռուբեն Վարդանյանը գնաց Արցախ, նրանք չեն ճանաչում, չգիտեն, որ մեծագույն հայրենասեր է և դա է դրդել իրեն: Այս մասին զրույցում նշել է հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը:
«Նրանք, ովքեր երբեք նման բան չէին անի, պատկերացում անգամ չունեն ում մասին և ինչ են խոսում, թե այդքան փողեր ուներ, ինչի գնաց: Որովհետև դուք փոքր եք, ճղճիմ եք, չհամեմատվեք Ռուբեն Վարդանյանի հետ ու չհամարձակվեք դատողություններ անել, որոնցից գաղափար չունեք:
Մեկն էլ ես եմ, որ գնացել եմ, որովհետև սիրտս ցավում է, ապրելը դժվար է այդ ամենը տեսնելու: Եթե այդ մարդիկ նման հարցեր են բարձրացնում, դուք ուղղակի համարեք, որ իրենք խոսում են իրենց մասին: Միշտ այդպես է, յուրաքանչյուր ոք համեմատում է իր հետ, որ ինքը երբեք չէր անի, եթե ինքը լիներ, ունենար նման միջոցներ, նա ուղղակի վայելքների մեջ կլիներ ու թքած կունենար հայ ազգի վրա։ Իսկ Ռուբեն Վարդանյանը այդպիսին չէ և չհամեմատվեք ու կասկածի տակ չդնեք նրա Արցախ մեկնելու մաքրությունը և իսկականությունը»,- ասել է նա:
Անդրադառնալով Միջազգային հարցերով Հայաստանյան ներկայացուցիչը Եղիշե Կիրակոսյանի հրաժարականին եւ խոսակցություններին, որ պատճառն այն է, որ ըստ խոսակցությունների, Հայաստանը պատրաստվում է հետ քաշել Ադրբեջանի դեմ իր այցերը միջազգային ատյաններից, Թանդիլյանն ասել է, որ նա, պարզաբանում է տվել, թե հիմա որքանով է դա իրական պատճառը:
«Եղիշեի գործն է բայց այն որ Հայաստանը նման մտադրություն հրապարակային հայտնել է դա փաստ է: Իրեն հարգող յուրաքանչյուր իրավաբան, ով այդ գործով զբաղվում էր, իսկապես պիտի նման քայլերի դիմեր մի բան էլ ավելին, որովհետև դա ամոթ է»,- հավելել է Թանդիլյանը:




















