top of page

Կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 25
  • 1 min read
ree

Բաքվի և Երևանի միջև անշրջելի և կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ դրանից բացառելով «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները». այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:Բաքուն բազմիցս կրկնել է խաղաղության պայմանագրի ստորագրման՝ նախկինում հնչեցված նախապայմանը՝ փոխել Հայաստանի հիմնական օրենքը։ Սակայն Հայաստանը Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակել։

1/2948
bottom of page