Եղանակը Հայաստանում
- Lilit

- Jul 24
- 1 min read

Հայաստանի որոշ շրջաններում հուլիսի 25-ի կեսօրին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են, որ հարավարևմտյան քամին կուժեղանան մինչև 17-20 մ/վրկ: Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում երեկոյան ժամերին քամու ուժգնացումը կհասնի 15-18 մ/վրկ-ի։ Օդի ջերմաստիճանը հաջորդ 3 օրերի ընթացքում կնվազի մի քանի աստիճանով, սակայն երկուշաբթի օրվանից կրկին կսկսի բարձրանալ։ Ինչպես հայտնեցին «Հայպետհիդրոմետից»՝ Երևանում երեկոյան ժամերին որոշ վայրերում հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպ։ Այսօր գիշեր մայրաքաղաքում կլինի +24+26, վաղը ցերեկը՝ +35+37։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +26+31,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +26+29,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +21+23, ցերեկը՝ +32+34,
Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +25+28,
Լորի՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +26+29,
Տավուշ՝ գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +31+34,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +26+28,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +31+35,
ԱՐԱՐԱՏԵ՝ գիշերը՝ +23+26, ցերեկը՝ +36+39,
Արմավիր՝ գիշերը՝ +22+25, ցերեկը՝ +36+38,
Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+29,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +22+25, ցերեկը՝ +36+39,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +21+26, ցերեկը՝ +32+36,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +28+31:




















