«Wizz Air»-ը մեկնարկել է Լառնակա – Գյումրի - Լառնակա երթուղով չվերթերը
- Lilit

- Sep 30
- 1 min read

«Wizz Air» ավիաընկերությունը ս.թ. սեպտեմբերի 30-ից մեկնարկել է Լառնակա –Գյումրի- Լառնակա երթուղով չվերթերը Լառնակայի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 25-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին, և հոկտեմբերի 30-ից սկսած՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի օրերին:




















