top of page

Կալիֆոռնիայում նոր անտառային հրդեհ է բռնկվել. տասնյակ հազարավոր մարդիկ տարհանման ծանուցում են ստացել

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 23
  • 1 min read
ree

Կալիֆոռնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել. տասնյակ հազարավոր մարդիկ տարհանման ծանուցում են ստացել, հայտնում է CNN-ը:Կրակը բռնկվել է Լոս Անջելեսի շրջանի հյուսիսային հատվածում գտնվող Քասթաիկ արվարձանում, որը հայտնի է իր չոր, խոտածածկ բլուրներով: Դա իր հերթին հրդեհի տարածման համար «կատարյալ» պայմաններ է ստեղծում:

Նշվում է, որ որևէ շինություն չի վնասվել:

Քասթաիկ համայնքը գտնվում է Սանտա Կլարիտա քաղաքից մոտ 24 կմ հյուսիս-արևմուտք և սահմանակից է Անջելեսի ազգային անտառին: Ըստ Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ռոբերտ Լունայի՝ տարածքի մոտ 31,000 բնակիչներ տարհանման հրամաններ են ստացել, մինչդեռ 23,000-ը՝ տարհանման նախազգուշացումներ:

Կրակի տարածման դեմ պայքարում է ավելի քան 4,000 հրշեջ, սակայն հրդեհը զսպելը դժվար է: Դրա տարածմանը նպաստում է նաև ուժեղ քամին, որը պահպանվելու է այսօր և վաղը:

1/2951
bottom of page