top of page

Վեդիի նախկին ղեկավարից կբռնագանձվի 10 անշարժ գույք և խոշոր գումար

  • Writer: Lilit
    Lilit
  • 4 days ago
  • 1 min read

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:


Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Վեդի համայնքի նախկին ղեկավար Վարուժան Հակոբի Բարսեղյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝


Արարատի մարզի, Վեդի քաղաքում գտնվող 10 անշարժ գույք, 3 իրավաբանական անձում մասնակցություն, 40 միլիոն 836 հազար դրամ` որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ:

1/2505
bottom of page