top of page

Ադրբեջանը խորացնում է ռազմատեխնիկական համագործակցությունը Չինաստանի հետ

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 30
  • 1 min read

ree

Մեր երկրների միջև կշարունակվի ռազմական համագործակցության հաջող զարգացումը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Չինաստանի ռազմական կցորդ Սուն Չժուն:


«Ես հավատում եմ, որ մեր ներկայիս գործընկերային հարաբերությունները նոր մակարդակի կբարձրանան»,- ասել է նա:


Ռազմական կցորդի խոսքով՝ դիվանագիտական ընթացիկ հարաբերությունների հետ մեկտեղ կարևոր հաջողություններ են գրանցվել ռազմատեխնիկական համագործակցության մեջ, որն անցած ժամանակահատվածում ավելի է ամրապնդվել:


«Մեր համագործակցությունը մեր պետությունների ղեկավարների համատեղ ջանքերով կընթանա ավելի լայն զարգացման ճանապարհով։ Ռազմական համագործակցությունը երկու երկրների միջև գործընկերության կարևորագույն տարրերից մեկն է»,- հայտարարել է նա։

1/2944
bottom of page