top of page

Ովքե՞ր կլինեն «Ռեալ»-ի ավագները․ հայտնի են մանրամասները

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 20
  • 1 min read

ree

Այս ամառ «Ռեալ Մադրիդը» հրաժեշտ է տվել իր ավագ Լուկա Մոդրիչին և նրա փոխարինողներից մեկին՝ Լուկաս Վասկեսին։ Թիմը նոր առաջնորդներ ընտրելու խնդիր ունի, և որոշումն արդեն կայացվել է։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

Ըստ Diario AS-ի, ավագների հիերարխիայում առաջխաղացում են ստացել Դանի Կարվախալը և Ֆեդերիկո Վալվերդեն։ Փորձառու պաշտպան Կարվախալը կդառնա թիմի նոր ավագը, իսկ ուրուգվայցի կիսապաշտպան Վալվերդեն՝ նրա առաջին տեղակալը։

Վալվերդեն նախկինում արդեն ընդգրկված էր ավագների խմբում՝ Մոդրիչի և Վասկեսի հետ, իսկ այժմ բարձրացել է հիերարխիայի երկրորդ աստիճան։ Նրանց տեղերը կզբաղեցնեն դարպասապահ Տիբո Կուրտուան և հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

Այս որոշումը կայացվել է ակումբի ղեկավարության և գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի համատեղ քննարկմամբ։ Ալոնսոն, ով սկսում է իր առաջին լիարժեք մրցաշրջանը «Ռեալի» ղեկին, վստահում է այս չորս ֆուտբոլիստներին՝ որպես հանդերձարանի առանցքային առաջնորդներ։

1/2951
bottom of page