top of page

«Ֆուլ հաուս»-ի նկարահանումներն ավարտվել են, իսկ Մենչը հայտնվել է հիվանդանոցում

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 17
  • 1 min read
ree


«Հիմա հստակ կարող ենք ասել, որ «Ֆուլ հաուս» գեղարվեստական ֆիլմի նկարահանումներն ամբողջությամբ վերջացան: Մենք արդեն կմտնենք մոնտաժային փուլ, որպեսզի հունվարին բոլոր կինոթատրոններում ձեր դատին հանձնենք «Ֆուլ հաուս» գեղարվեստական ֆիլմը, որը մեր կարծքիով ստացվել է շատ լավ: Շնորհակալություն բոլորիդ հետաքրքրության համար, մենք ձեզ հուսախաբ չենք անի»,- ինստագրամյան իր էջում հայտնել է պրոդյուսեր, դերասան Մենչը` Արմեն Պետրոսյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ նկարահանումներից հետո հայտնվել է հիվանդանոցում.

«Պարտադիր է դարձել ինձ մոտ յուրաքանչյուր նախագծից հետո գնալ ստուգման, իսկ «Ֆուլ հաուս»-ից հետո ճիշտը հիվանդանոցն էր»,- գրել է Մենչը:

Հիշեցնենք, ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույցում Մենչը պատմել էր, որ երևանյան հանդիսատեսին սպասվում է անակնկալ «Ֆուլ հաուս»-ի կողմից:

«Մենք ստանում ենք բազմահազար նամակներ մեր հեռուստադիտողից, շատ են հարցնում՝ արդյոք չի լինելու  «Ֆուլ հաուս»-ի 10-րդ եթերաշրջան, գիտեմ, որ հանդիսատեսը սպասում է, բայց, ցավոք 10-րդ եթերաշրջան չի լինելու»,- նշել էր Մենչը: 

1/2943
bottom of page