top of page

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 29
  • 1 min read

ree

Երևանում սեպտեմբերի 29-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին, հոկտեմբերի 1-ի գիշերը հնարավոր է անձրև։

Մարզերում սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը, հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո, հոկտեմբերի 2-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։

Սեպտեմբերի 30-ին առանձին շրջաններում հնարավոր է ամպրոպ: Քամին՝ արևմտյան՝ 3-6մ/վ,ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում։ Սեպտեմբերի 29-30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, հոկտեմբերի 1-2-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

1/2940
bottom of page