Նրանց պետք է ամեն գնով Նիկոլի վերարտադրություն, մնացածը նրանց համար գրոշի արժեք այլեւս չունի. Աշոտյանը՝ ԵՄ-ի մասին
- Lilit
- 2 hours ago
- 1 min read

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է.
«Քանի օր է, ինչ նիկոլական ռեժիմի ներկայացուցիչները ԵՄ կառույցների հետ յուրովի եփում են Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրությունների թեման։
Ինչի մասին ասես, որ չխոսեցին՝ էլ «հիբրիդային պատերազմ», էլ «ապատեղեկատվության կանխում», էլ «կիբերանվտանգություն», էլ «Մոլդովա-2», էլ ինչ զառանցք ու ցնորք։
Եվ ոչ մեկ, կրկնում եմ, ոչ մեկ՝ ոչ ռեժիմից, ոչ էլ ԵՄ-ից գոնե ձեւի համար չէր խոսում այն մասին, որ ընտրությունները պիտի լինեն «ազատ, արդար եւ ժողովրդավարական»։
Միայն երեկ, երբ ես բաց տեքստով մեղադրեցի Եվրոպական հանձնաժողովին Հայաստանում բռնատիրություն ֆինանսավորելու մեջ, Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունը մի ուշացած, հերթապահ եւ ցինիկ հաղորդագրություն տարածեց՝ օգտագործելով «ժողովրդավարական» եզրույթը։
Նրանց պետք է ամեն գնով Նիկոլի վերարտադրություն։ Մնացածը, ներառյալ Հայաստանում ամեն օր բռնաբարվող եվրոպական արժեքները, նրանց համար գրոշի արժեք այլեւս չունի։
Հայաստանում ոչ ոք, ոչ մի «Կրեմլի ագենտ», ոչ մի Սոլովյով կամ Սիմոնյան, չեն վարկաբեկում ԵՄ-ն եւ եվրոպական արժեքներն այնպես, ինչպես դա անում են իրականության նկատմամբ խուլ, կույր եւ համր դարձած եվրոչինովնիկները»։




















