top of page

Որ երկրին կանցնի ԵԱՏՄ 2026 թվականի նախագահությունը

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 hours ago
  • 1 min read
ree

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մարմիններում նախագահությունը 2026 թվականին կանցնի Ղազախստանին։ Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ТАСС-ը:


«Օրակարգի կարևոր հարցերից է 2026 թվականին մեր միության մարմիններում նախագահությունը։ Ըստ սահմանված կարգի՝ այդ պատվավոր իրավունքն անցնում է Ղազախստանի Հանրապետությանը։ Համոզված եմ, որ Աստանայի նախագահությունը նոր ու հզոր խթան կհաղորդի եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացմանը, ինչպես դա մեզ մոտ միշտ եղել է»,- նշել է նա։


Ըստ նրա, ընդլայնված կազմով նիստում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ըստ ցանկության, կարող է ներկայացնել հաջորդ տարի ԵԱՏՄ-ում հանրապետության նախագահության առաջնահերթությունները։


2025 թվականին Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահում է բելառուսական կողմը։


ԵԱՏՄ անդամ պետություններն են՝ Բելառուսը, Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը

1/3047
bottom of page