top of page

«Հազարավոր մարդիկ գիտեն Նիկոլի վերարտադրության գինը, բայց նստած սպասում են աղետին»․ Սամվել Ֆարմանյան

  • 1 hour ago
  • 1 min read

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրավիճակը շատ նման է 2018թ. ապրիլ-մայիսին:


Գուժում ենք Նիկոլի հերթական վերարտադրությունը, եթե ամեն ինչ մնա այսպես:


Գուժում ենք դրանից հետո գալիք զուլումը:


Քաղաքականությամբ զբաղվող կամ հետևող հազարավոր մարդիկ գիտեն, որ ճիշտ ենք ասում:


Գիտեն նաև Նիկոլի վերարտադրության գինը:


Գիտեն, բայց ձև են անում, որ լավ չեն հասկանում: Վախենում են անգամ մի «լայք» դնել:


Ինչպես 2018թ. ապրիլ-մայիսին:


Գիտեն ու նստած սպասում են աղետին:


Հույսով, որ ճանապարհին մի բան «կկպցնեն» կամ կլինեն «հաղթողների» բանակում:


Ղարաբաղը դաս չեղավ»:

1/3287
bottom of page