Կառավարությունը պատրաստակամ է աջակցելու գործարարներին հայկական արտադրանքը նոր և ավելի լայն շուկաներում ներկայացնելու գործում. Գևորգ Պապոյան
- 2 hours ago
- 1 min read

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 8-ին հանդիպում է ունեցել դեպի ԱՄՆ և ԵՄ արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։
Հանդիպման ընթացքում նախարարն ընդգծել է տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևորությունը և Կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու գործարարներին հայկական արտադրանքը նոր և ավելի լայն շուկաներում ներկայացնելու գործում, մասնավորապես՝ ԱՄՆ, ԵՄ, Կանադա և մի շարք այլ ուղղություններով։
Գևորգ Պապոյանը նշել է, որ Կառավարության առաջնահերթություններից է տեղական արտադրողների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումը, ինչպես նաև միջազգային շուկաներում նրանց մրցունակության բարձրացումը։
Մասնակիցները ներկայացրել են իրենց գործունեության ընթացքում հանդիպող հիմնական խնդիրները, որոնց վերաբերյալ տրվել են համապատասխան պարզաբանումներ և հանձնարարականներ։




















