top of page

Սամվել Կարապետյանի ծրագրերից մեկով է «Պոլիտեխնիկում» գերազանցության գերժամանակակից կենտրոն հիմնվել

  • 2 hours ago
  • 1 min read


Սամվել Կարապետյանի իրականացրած կրթական կարևորագույն ծրագրերից մեկը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գերազանցության գերժամանակակից կենտրոնների հիմնումն է` 2017-ին ֆրանսիական «Schneider Electric» ընկերության, իսկ 2018-ին՝ «Կասկադ» հոլդինգի հետ համատեղ ծրագրերով։  

Հարթակները երիտասարդ գիտնականներին և ուսանողներին հնարավորություն են տալիս ծանոթանալ էներգետիկայի և ավտոմատացման ոլորտների ամենաժամանակակից տեխնոլոգիաներին։ 


 


Կենտրոնները հագեցած են բարձր և միջին լարման էլեկտրականության բաշխման լաբորատորիայով, որոնք համալրված են ժամանակակից ավտոմատացման սարքերով՝ 1000-ից մինչև 35 հազար դոլար արժողությամբ։ 

Սա կրթության և իրական արտադրության միջև անմիջական կապի ստեղծման օրինակ է։ 


 


Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև կրթաթոշակային համակարգը։ Սամվել Կարապետյանը և Կարապետյան ընտանիքը գերազանց առաջադիմություն ցուցաբերող ուսանողներին տրամադրել են ամսական մինչև 250 հազար դրամ կրթաթոշակ։  


 


 Այս ներդրման նպատակն է ստեղծել նոր սերնդի մասնագետների համայնք, որոնցից շատերն արդեն աշխատում են Հայաստանի էներգետիկ համակարգում՝ իրենց ներդրումն ունենալով երկրի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։

1/3286
bottom of page