top of page

Լիտվան արգելել է «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի մուտքը երկիր

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 2, 2024
  • 1 min read
ree

Լիտվան արգելել է խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի և Վրաստանի ՆԳՆ 10 պաշտոնյաների, այդ թվում՝ նախարարի մուտքը։

Այս մասին հայտարարել է Լիտվայի ԱԳՆ ղեկավար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։

Նա X-ի միկրոբլոգում հայտնել է, որ Իվանիշվիլիի, Վրաստանի ՆԳ նախարարի և գերատեսչության 9 այլ պաշտոնյաների մուտքը Լիտվա արգելված է՝ մարդու իրավունքների խախտման մեղադրանքով։

Վրաստանում ընդդիմության բողոքի հերթական շարքը սկսվել է նոյեմբերի 28-ին, այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկի քննարկումը մինչև 2028 թվականը դադարեցնելու որոշման մասին։

1/2944
bottom of page