top of page

«Մամուլից եմ տեղեկացել դատախազության պահանջի մասին, չգիտեմ՝ ինչի դիմաց են պահանջում այդ գումարը». Մովսես Հակոբյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 24
  • 1 min read
ree

«Դեռ չգիտեմ ինչի դիմաց են այդ գումարը պահանջում, կանչեն դատախազություն՝ կիմանամ։ Մամուլից եմ տեղեկացել այդ մասին»։ Այս մասին այսօր՝ մարտւ 24-ին, զրույցում ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ արձագանքելով լուրերին այն մասին, որ Դատախազությունը իրենից և ՊՆ մեկ այլ նախկին պաշտոնյա Արմեն Հարությունյանի դեմ հայցադիմում է ներկայացրել դատարան, և պահանջում է  հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4 մլրդ 370 մլն 985 հազար դրամ։

«Ավելի շատ են պահանջում, 4.5 մլրդ դրամ չեն պահանջում, այլ մի երեք անգամ ավելի շատ»,–նշեց Մովսես Հակոբյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Դատալեքս» դատական- տեղեկատվական համակարգից տեղեկացել էինք, որ Դատախազությունը Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի և ՊՆ մեկ այլ նախկին պաշտոնյա Արմեն Հարությունյանի դեմ հայցադիմում է ներկայացրել դատարան։

«Ի պատասխան Ձեր՝ 2025 թվականի մարտի 20-ի գրության՝ հայտնում եմ, որ 2025 թվականի մարտի 14-ին ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Մովսես Հրանտի Հակոբյանի և Արմեն Սամսոնի Հարությունյանի՝ համապարտությամբ՝ որպես ոչ օրինաչափ վարքագծի արդյունքում պետությանը պատճառված վնասի հատուցում, հօգուտ Հայաստանի Հանրապետության 4 մլրդ 370 մլն 985 հազար դրամ բռնագանձելու մասին: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն տրամադրվում»,-  գրել էին գլխավոր Դատախազությունից։

1/2951
bottom of page