top of page

Փառք Տիրոջը. Վարդան Ղուկասյանը՝ Մարտուն Գրիգորյանի հայտարարության մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 4
  • 1 min read

Փառք Տիրոջը, որը բարին է, թող կատարվի։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտարարել է Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ մեկնաբանելով Մարտուն Գրիգորյանի կողմից արված հայտարարությունը։


Հավելենք, որ Գրիգորյանը գրել էր՝ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության։


Հարցին, թե արդյոք մտավախություն չունի՞, որ Գյումրիում կլինի այն, ինչ տեղի ունեցավ Վանաձորում, Վարդան Ղուկասյանը պատասխանեց․


«Չեմ հավատում, որովհետև կլինի Թուրքիայի պատմությունը, եթե ինձ հետ մի բան եղավ, ուրեմն կլինի այն, ինչ այս օրերին կատարվում է Թուրքիայում»,-ասել է նա։

1/2948
bottom of page