top of page

Սյունիքում Iveco ավտոցիստեռնը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչից հրդեհ է բռնկվել, վարորդն արգելափակվել է խցիկում

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 8, 2024
  • 1 min read
ree

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին Iveco մակնիշի ավտոցիստեռնը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչից հրդեհ է բռնկվել և վարորդն արգելափակվել է խցիկում։Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանի հենակետից 1-ական մարտական հաշվարկ։

Վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։ Հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ կանչ և դեպքի վայր են ժամանել լրացուցիչ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։

1/2947
bottom of page