top of page

Միայն 54 ստորագրության դեպքում կմտցնենք խորհրդարան՝ Սերժ Սարգսյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 12
  • 1 min read

ree

Մեզ 54 ստորագրություն է պետք: Այս մասին Կոմիտասի պանթեոնում, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի տարելիցի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառումից հետո լրագրողներին ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով վարչապետին իմփիչմենթ հայտնելու մասին:

«Միայն այդ դեպքում գործընթացը կմտցնենք խորհրդարան»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ երեկ տեղի են ունեցել բանակցություններ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջև:

«Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի տակ կա 6 ստորագրություն, դրանք «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների ստորագրություններն են»,- դրանից հետո լրագրողներին ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

1/2947
bottom of page