Ադրբեջանը բողոք է ուղարկել Եվրախորհրդարան հայ գերիներին ազատելու պահանջի բանաձեւի պատճառով
- Lilit

- Mar 15
- 1 min read

Ադրբեջանի Միլի մեջլիսի միջազգայինհարաբերությունների եւ միջխորհրդարանականհարաբերությունների հանձնաժողովը բողոքինամակ է հղել Եվրախորհրդարան՝ կապված 2025թ.մարտի 13-ին Եվրախորհրդարանի ընդունածբանաձեւի հետ, հայտնել է ադրբեջանական APA լրատվամիջոցը։
«Վճռական բողոք ենք հայտնում 2025թ. մարտի 13-ին Եվրախորհրդարանի ընդունած «Հայպատանդների ապօրինի կալանավորումը եւ, այսպես կոչված, դատական գործընթացները» անհիմն, կողմնակալ եւ կանխակալ բանաձեւիդեմ»,- մասնավորապես ասված է Ադրբեջանիխորհրդարանի նամակում։
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը մարտի 13-ին ընդունել է բանաձեւ՝ Բաքվից հայ բանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու պահանջով։
«Հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված անօրինական ձերբակալությունը եւ դատավարությունները, այդ թվում Լեռնային Ղարաբաղի քաղաքական բարձրաստիճան ներկայացուցիչների հանդեպ» ավանումը կրող բանաձեւը.
դատապարտում է Ադրբեջանի կողմից հայպատանդների նկատմամբ անմարդկայինվերաբերմունքը եւ պահանջում նրանց անհապաղեւ անվերապահ ազատ արձակումը,
խոր անհանգստություն է հայտնումխոշտանգումների եւ դաժան վերաբերմունքիդեպքերի վերաբերյալ եւ կոչ է անում այդխախտումների անկախ հետաքննությունանցկացնել,
կոչ է անում Ադրբեջանի իշխանություններինկատարել իրենց միջազգայինպարտավորությունները, ներառյալ Ժնեւիկոնվենցիան եւ Մարդու իրավունքներիեվրոպական կոնվենցիան,
կոչ է անում ԵՄ-ին եւ միջազգայինկազմակերպություններին նպաստել հումանիտարեւ բժշկական առաքելությունների տեղակայմանըպատանդներին պահելու պայմաններըգնահատելու համար,
ընդգծում է դիվանագիտական ջանքերի հրատապանհրաժեշտությունը հայ քաղբանտարկյալներինազատ արձակելու, նրանց պաշտպանություննապահովելու եւ նրանց հանդեպ վատվերաբերմունքի համար մեղավորներինպատասխանատվության ենթարկելու համար,
կոչ է անում Խորհրդին նպատակաուղղվածպատժամիջոցներ սահմանել Ադրբեջանիպաշտոնյաների, այդ թվում դատավորներ ԶեյնալԱղաեւի, Ջամալ Ռամազանովի եւ Անար Ռզաեւի դեմ, որոնք պատասխանատու են մարդուիրավունքների խախտման հաղորդումների համար,
վճռականորեն դատապարտում է ՄԱԿ մարմիններիեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեիգրասենյակները փակելու Ադրբեջանիկառավարության որոշումը, որը լրջորենխոչընդոտում է միջազգային մարդասիրականջանքերին եւ մոնիթորինգի մեխանիզմներին,
կոչ է անում Միջազգային քրեական դատարանին եւնրա գլխավոր դատախազին հետաքննել ԼեռնայինՂարաբաղի հայ բնակչության նկատմամբ բռնիտեղահանման, հալածանքների եւ էթնիկզտումների դեպքերը,
ողջունում է ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հայտարարությունը, որը պահանջում է անվերապահ ազատ արձակել եւ անվտանգ վերադարձնել Ադրբեջանում անօրինական կերպով պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին եւ այլ կալանավորներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաներին:




















