top of page

Գառնիի արգելոցը կդառնա Գառնիի հնավայր. ԿԳՄՍ փոխնախարար

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 29
  • 1 min read

ԱԺ մշտական հանձնաժողովում առաջարկում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ:


Մասնավորապես, այսօր հնավայրի փոխարեն օգտագործվում է արգելոց եզրույթը, սակայն պետք է կիրառելի դարձնել հնավայրը, քանի որ արգելոցն ինքնին նշանակում է արգելք: Պատմական հուշարձանները այսուհետ կստանան հնավայր անվանումը, օրինակ` Գառնիի հնավայր: 


ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը նշեց, թե միջազգային պրակտիկայում ևս սա ընդունված է. «Բացի դրանից, արգելոցը մի տեսակ արգելք պարունակող բառ է։ Իհարկե, որոշ ռեժիմներ պետք է ունենալ, ինչպես Խոսրովի արգելոցն է»:

1/2505
bottom of page