top of page

Սպասվում է անձրև. եղանակը` Հայաստանում

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 26
  • 1 min read

ree

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 27-ին և՛ գիշերը, և՛ կեսօրից հետո, 29-ի գիշերը, 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 27-28-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։



Նշվում է, որ սեպտեմբերի 28-30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 16-19 մ/վ արագությամբ։



Երևան քաղաքում սեպտեմբերի 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։



Մայրաքաղաքում սեպտեմբերի 26-ի ցերեկը կլինի 24-26 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +17...+19 աստիճան։

1/2942
bottom of page