top of page

Խաղաղության նոր փուլ․ հայ հասարակական պատվիրակությունը պատրաստվում է մեկնել Ադրբեջան. ԱԽ քարտուղար

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 days ago
  • 1 min read
ree

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատվիրակությունը առաջիկայում կայցելի Ադրբեջան։ Այս մասին հայտնել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Բրյուսելում կայացած «Ռասմուսեն Գլոբալ» կազմակերպության «Խաղաղության խաչմերուկ» համաժողովի ընթացքում։


Գրիգորյանը հիշեցրել է, որ հոկտեմբերի 21-22-ին առաջին անգամ ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները եղել են Հայաստանում՝ մասնակցելով երկկողմ կլոր-սեղան քննարկման։


Նախքան այս այցը, Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենը մասնակցել էր Բաքվում անցկացված Միջազգային անվտանգության ֆորումին։


ԱԽ քարտուղարի խոսքով՝ նմանատիպ փոխայցելությունները և երկխոսության ձևաչափերը կխթանեն վստահության և փոխըմբռնման մթնոլորտի ստեղծմանը երկու երկրների հասարակությունների միջև՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանը։

1/2937
bottom of page