top of page

ՀԷՑ-ը այդ մարդկանց պետք է, որ դառնա պղնձամոլիբդենայինի պես ՔՊ-ն ֆինանսավորող ևս մեկ կառույց, որ ընտրությունների ժամանակ օգտագործեն որպես գործիք․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 24
  • 1 min read
ree



ՀԷՑ-ը այդ մարդկանց պետք է, որպեսզի դառնա Քաջարանի պղնձամոլիբդենայինի պես ՔՊ-ն ֆինանսավորող ևս մեկ կառույց, որպեսզի ընտրությունների ժամանակ օգտագործեն որպես գործիք։

Ֆեյսբուքի էջում տեսաուղերձում ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Չնայած Ստոկհոլմի արբիտրաժի որոշմանը, ՀԾԿՀ-ն, լինելով ճնշման տակ, վերցրեց ՀԷՑ-ի լիցենզիան։ Դրանից հետո ես հայտարարություն արեցի, ասացի, որ ՀԷՑ-ը այդ մարկանց պետք է, որպեսզի դառնա Քաջարանի պղնձամոլիբդենայինի պես ՔՊ-ն ֆինանսավորող ևս մեկ կառույց, որպեսզի ընտրությունների ժամանակ օգտագործեն որպես գործիք։

Իրենց չի հետաքրքրում ոչ տնտեսական վիճակը, ոչ տնտեսության համբավը, ոչ միջազգային արբիտրաժը։ Դրանից հետո, անգամ իմ բոթասների մասին գրառումներ անող քպ-ականները ոչ մի ծպտուն չհանեցին իմ այդ հայտարարությունից հետո։ Իսկ գիտե՞ք ինչու չհանեցին, գիտեք»,- ասել է Կարապետյանը։


1/3046
bottom of page