top of page

Բաքվի վարչախմբի բենզինը Հայաստանում վաճառվում է բավականին արագ տեմպերով. սա ցուցիչ է հասարակական դեգրադացիայի և ազգային պատվի ու արժանապատվության նկատմամբ սպառողականության հաղթանակի. իրանագետ

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 26, 2025
  • 1 min read


Բաքվի բարբարոսական վարչախմբի բենզինը Հայաստանում վաճառվում է բավականին արագ տեմպերով։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Սա իրականում ամոթալի լուր է, որովհետև բենզինով մեքենա վարողներն ամենևին էլ անապահով խավի ներկայացուցիչները չեն, ում համար 90 դրամի տարբերությունը նշանակալի գումար է։ 

Հետևաբար սա ցուցիչ է հասարակական դեգրադացիայի և ազգային պատվի ու արժանապատվության նկատմամբ սպառողականության հաղթանակի, որն, անկասկած, Հայաստանը, «լավագույն» դեպքում, անողնաշար ազգագրական ռեզերվացիայի վերածել ցանկացող թշնամու հերթական հաղթանակի դառը արձանագրումն է»,- գրել է նա:

1/3150
bottom of page