top of page

Ադրբեջանը կրկնապատկել է ներդրումները Թուրքիայի տնտեսության մեջ

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 19, 2024
  • 1 min read
ree

Այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանը Թուրքիայի տնտեսության մեջ ներդրել է 40 մլն ԱՄՆ դոլար, ինչը կրկնակի ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին են վկայում Ադրբեջանի կենտրոնական բանկի (ԿԲ) տվյալները։


Հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանի ներդրումների մասնաբաժինը Թուրքիայի տնտեսությունում աճել է 6,7% - ից մինչև 12,1%:


Հունվար-մարտ ամիսներին Թուրքիան Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրել է 261,4 մլն դոլար, ինչը 10,7 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տնտեսության մեջ Թուրքիայի ներդրումների մասնաբաժինը 19,3 տոկոսից նվազել է մինչև 17,3 տոկոս:

1/2948
bottom of page