top of page

Պուտինն ու Թրամփը 50 րոպե զրուցել են, քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունները

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 14
  • 1 min read

ree

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնլդ Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել։ Ռուսաստանի նախագահը ամերիկացի  գոծընկերոջը շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ։ Թրամփը 79 տարեկան է դարձել։

Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հեռախոսազրույցը 50 րոպե է տևել։

Քննարկվել են ուկրաինական հակամրտությանը վերաբերող հարցեր։

Իրան-Իսրայել բախման հետևանքով տարածաշրջանում ստեղծված վիճակը նույնպես քննարկվել է, հնչել է մտահոգություն։

Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփին տեղեկացրել է նախօրեին Իրանի նախագահի և Իսրայելի վարչապետի հետ անցկացրած հեռախոսային խոսակցությունների մասին։ Նա ԱՄՆ նախագահին հիշեցրել է նաև Ռուսաստանի առաջարկի մասին՝ որոնել ուղիներ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ փոխադարձաբար ընդունելի պայմանավորվածությունների հասնելու համար։

Ուշակովի խոսքով՝ այս համատեքստում Պուտինն ու Թրամփը չեն բացառել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացին վերադառնալու հնարավորությունը։

Ռուսաաստանի և Միացյալ նահանգների նախագահները գոհունակություն են հայտնել,  որ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների վերականգնման պայմաններում հնարավոր է դարձել քննարկել արդիական ու կարևոր խնդիրներ և փնտրել ուղիներ՝ դրանց լուծման համար։

1/2947
bottom of page