Մեքքայի համաձայնագրի առաջին նիստը տեղի կունենա Ստամբուլում
- 1 hour ago
- 1 min read

Մեքքայի համաձայնագրի քաղաքական և պաշտպանական կոմիտեի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 31-ին Ստամբուլում, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
Դրան կմասնակցեն ստորագրող երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, ինչպես նաև գլխավոր շտաբների պետերը։
Նիստին Թուրքիան կներկայացնի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և գլխավոր շտաբի պետ գեներալ Սելչուկ Բայրաքթարօղլուն։
Օգոստոսի 7-ին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ստորագրեցին Մեքքայի համաձայնագիրը։ Այն նախատեսում է, որ ստորագրող երկրներից մեկի վրա հարձակումը կհամարվի ագրեսիայի ակտ բոլոր ստորագրողների նկատմամբ։




















