top of page

«Ձեր լեզվով եմ ասում՝ ձեզ խելոք պահեք»․ Բագրատ Սրբազան

  • Writer: Lilit
    Lilit
  • May 5, 2024
  • 1 min read
ree

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները Հաղարծնի վանքում մասնակցեցին Սուրբ պատարագի, որից հետո Սրբազանը հանդես եկավ ուղերձով․ «Մեր շարժումը զերծ է որևէ տեսակի գունավորումներից՝ կլինի դրսից, թե ներսիս, սա ժողովրդի պարզ, ազգային, հոգևոր ընկալումներով ապրող հայրենիք ունեցող մարդկանց շարժում է։ Փողով սնվող մարդկանց ու նրանց տերերին եմ դիմում, որոնց համար ո՛չ հայրենիք կա, ո՛չ սրբություն, ո՛չ վեհություն, ո՛չ նպատակ, որոնց համար կա միայն փող, ստամոքս ու վաճառված հոգիներ, ձեզ համար էլ է այս շարժումը, ձեզ էլ է ազատագրելու էդ կապանքներից․․․ Ձեր լեզվով եմ ասում՝ ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարհեք, ինքնաքննեք, հեռացեք տարատեսակ մեղքերից։ Որևէ մեկը չի կարող քար ու ցեխ նետել շարժման վրա»։

1/2951
bottom of page