top of page

Սուրեն Պետրոսյանի ասուլիսը չեղարկվել է, սակայն նա պատրաստ է պատասխանել հարցերին այլ ձևաչափով

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 21, 2024
  • 1 min read
ree

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնողներից, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը հայտնել է այսօր կայանալիք ասուլիսի չեղարկման մասին:

«Այսօրվա ասուլիսը չեղարկվում է տեխնիկական պատճառով, սակայն, հարգելով հանրության տեղեկացված լինելու իրավունքը, ինչպես նաև բազմաթիվ լրագրողների հնչեցրած հարցադրումները ինչպես շարժման հետագա անելիքների, այնպես էլ` վերջին օրերին իմ շուրջ տեղի ունեցող տեղեկատվական աղմուկի, ուղղորդված արշավի և այլ տարբեր հարցերի վերաբերյալ, կրկին պատրաստակամություն եմ հայտնում պատասխանելու բոլոր այդ հարցերին` այլ ձևաչափով, ձեզ հարմար պահի, հարգելի´ լրագրողներ»,-ասված է Պետրոսյանի տարածած հայտարարության մեջ:

Նա նաև հավելել է, որ մնում է  հավատարիմ այն սկզբունքների, որոնցով մեկնարկել է Կիրանցում և Ոսկեպարում:

«Ես իմ ուղուց չեմ շեղվելու»,- եզրափակել է Պետրոսյանը:

1/2948
bottom of page