top of page

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 28, 2024
  • 1 min read
ree

Ադրբեջանի հարավում 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնին հղումով:


Գերատեսչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Թալիշի լեռներում, իսկ օջախը՝ 18 կմ խորության վրա։ Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 07:43-ին։


Ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

1/2947
bottom of page