ՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի խմբի ղեկավարի ոչնչացման մասին
- Lilit

- Oct 4, 2024
- 1 min read

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության (ՇԱԲԱՔ) հետ համատեղ ոչնչացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բջջի ղեկավարին Հորդանան գետի Արևմտյան ափի տարածքում, ուրբաթ հայտնել է բանակի մամուլի ծառայությունը:
Մամուլի ծառայությունում հավելել են, որ ավիահարվածի արդյունքում ոչնչացվել է նաև պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժման բարձրաստիճան անդամ Ջիթ Ռադուանը: ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» շարժումների յոթ մարտիկների, որոնք գործում էին Արևմտյան ափի տարածքում:




















