Շատ գոհ եմ բոլորից. ուրախ եմ, որ թիմային ոգին նույնն է մնացել. Ռուի Մոտա
- Lilit

- Jan 28
- 1 min read

Ես շատ գոհ եմ բոլորից. ուրախ եմ, որ թիմային ոգին նույնն է մնացել: Այս մասին ասել է «Նոա»-ի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան:
«Մեզ համար ամենակարևորն այն էր, որ բոլորը խաղաժամանակ ստանային: Ես շատ գոհ եմ բոլորից: Ուրախ եմ, որ վերսկսեցինք, և թիմային ոգին նույնն է մնացել: Խաղի տարբեր հատվածներում մենք շատ լավ վերահսկում էինք գնդակը:
Մենք շատ լավ խաղացինք որոշ դրվագներում: Սա մեր մակարդակին վերադառնալու առաջին քայլն էր: Ես շատ գոհ եմ»,-ասել է նա:




















