Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
- Lilit
- 5 days ago
- 1 min read

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ։ Օգոստոսի 20-22-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-22-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։