top of page

Սևանում մեքենա է այրվել

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 5, 2024
  • 1 min read

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցում՝ «Դոսաֆի» հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդան Նազարյանին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում և ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

bottom of page