Վրթանես Սրբազանի դեմ հնարավոր է կnմպրոմատներ կան․ քաղաքացիները նրա հետ հանդիպում են պահանջում
- Lilit

- Nov 30
- 1 min read

Երևանում Արցախի թեմի առաջնորդարանի մոտ հավաքված մի խումբ քաղաքացիներ պահանջում են թեմի առաջնորդից ներողություն խնդրել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու համար։
«Արցախի թեմի առաջնորդը բարոյական իրավունք չունի հանդիպելու այն մարդուն, ով պատասխանատու է Արցախի հանձման գործում։ Վրթանես Սրբազանի դեմ հնարավոր է կոմպրոմատներ կան, թե ինչպիսիք, ես չգիտեմ։ Գուցե շանտաժ են արել, պարզաբանում պետք է ներկայացնի, թե ինչ է եղել»,– լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ հայտարարեց, որ իրենք ընդամենը հանդիպում են պահանջում Վրթանես սրբազանից, որպեսի բացատրություն ստանան։




















