top of page

Մենք աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերին․ Եգիպտոսի նախագահ

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 8, 2024
  • 1 min read
ree

Ես մեկ անգամ ևս պարոն Իլհամ Ալիևին ասացի Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման ջանքերի կարևորության և այդ ջանքերին մեր աջակցության մասին։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում։

Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո տեղի է ունեցել ասուլիս, որի ընթացքում Եգիպտոսի նախագահն ասել է, որ Ադրբեջանի նախագահի հետ քննարկվել է Գազային եգիպտական օգնության մեծացման հարցը և 1967 թվականի սահմաններում Պաղեստին պետության ստեղծման կարևորությունը։

«Ես աջակցություն եմ հայտնել Ադրբեջանի նախագահին՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ջանքերին»,- ասել է Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին:

1/2948
bottom of page