Սոչիում հայտնաբերել են բաց ծովում անհետացած աղջկա մարմինը
- Lilit

- Jun 21, 2024
- 1 min read

Սոչիում հայտնաբերել են բաց ծովում անհետացած աղջկա մարմինը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Ենթադրաբար, հենց նա է անհետացել Սոչիում հունիսի 16-ին։ Մարմինը ճանաչելուց հետո կհաստատվի նրա ինքնությունը»,- հայտնել է գերատեսչությունն՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 16-ին 20-ամյա աղջիկն իր ընկերոջ հետ գնացել է «Ռիվերա» լողափ, որտեղ փոթորիկ է սկսվել։ Երիտասարդները ծով են մտել, բայց միայն տղային է հաջողվել դուրս գալ, աղջկան ալիքը քշել-տարել է։




















