top of page

Արթուր Սերոբյանը լեհական «Լեխիա Գդանսկ»-ին կմիանա 2027 թվականին

3 days ago
1 min read

Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Արարատ-Արմենիան» և լեհական «Լեխիա Գդանսկը» համաձայնության են եկել Արթուր Սերոբյանի տրանսֆերի շուրջ։


Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:  Լեհական ակումբը ձեռք է բերել Արթուր Սերոբյանի տրանսֆերային իրավունքը, միաժամանակ ակումբները եկել են համաձայնության, որ Սերոբյանը շարունակելու է հանդես գալ «Արարատ-Արմենիայում» մինչև 2027 թ․ հունվարի վերջ։


Նախորդ մրցաշրջանում Սերոբյանը «Արարատ-Արմենիայի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն՝ ստանալով նաև մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչումը։


Արդեն մեկնարկած 2026/27 մրցաշրջանում նա հասցրել է մասնակցել եվրագավաթային 8, ինչպես նաև Հայաստանի առաջնության 5 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։


Արթուր Սերոբյանը «Լեխիային» կիմանա գալիք տարի փետրվարի 1-ին։

1/3609
bottom of page