Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին արձակուրդ է տրամադրվել
8 hours ago
1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին արձակուրդ է տրամադրվել։
Համաձայն վարչապետի N 913-Ա որոշման՝ Խաչատրյանին 2026-2027 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մաս է տրամադրվել՝ 7 աշխատանքային օր տևողությամբ։ Արձակուրդը նախատեսված է 2026 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ։
Միաժամանակ, փոխվարչապետին տրամադրվել է նաև 3 օր տևողությամբ չվճարվող արձակուրդ՝ հոկտեմբերի 14-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ։




















