Վառելիքի թանկացումը կազդի Հայաստանի գնաճի վրա. բենզինի գինը հասել է 600 դրամի. ԿԲ նախագահ
3 hours ago
1 min read

Վառելիքի համաշխարհային գների աճը կազդի Հայաստանում գնաճի վրա։ Սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա պարզաբանել է, որ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի ֆոնին անհնար է կանխատեսել՝ արդյոք նավթի գները կվերադառնան նախկին մակարդակին, թե՝ ոչ։
Գալստյանը նշել է, որ Հայաստանում բենզինի գինն այսօր հասել է 600 դրամի։
Հիշեցնենք` «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը սոցցացնի իր էջում գրել է, որ Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի՝ 600 դրամի, կամ մոտ 1.65 դոլարի՝ մեկ լիտրի համար




















