Քուվեյթում հսկայական քանակությամբ նավթ է հայտնաբերվել
- Lilit

- Jul 14, 2024
- 1 min read

Քուվեյթի նավթային կորպորացիան (KPC) կիրակի հայտնել է, որ նավթի «հսկայական» քանակություն է հայտնաբերել Քուվեյթի Ֆայլակա կղզուց արևելք գտնվող Ալ Նոհաթա հանքավայրում, որի պաշարները գնահատվում են 3,2 միլիարդ բարել, հայտնում է Reuters-ը։
KPC-ի գործադիր տնօրեն շեյխ Նավաֆ Սաուդ Նասիր Ալ Սաբահը ընկերության կողմից X հարթակում հրապարակված տեսանյութում նշել է, որ հանքավայրի պաշարները համարժեք են երկրի երեք տարվա ամբողջ արդյունահանման արժեքին:




















