top of page

Այս պահին 75.000-ից ավել քաղաքացի միացել է տրանսպորտի սակագնի թանկացման դեմ ստորագրահավաքին. Հայկ Մարության

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 15, 2024
  • 1 min read

ree

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հրապարակած տեսանյութում տեղեկացնում է, որ «Առավելագույնը 100 դրամ» խորագրով հանրային տրանսպորտի սակագների թանկացման դեմ ստորագրահավաքին արդեն իսկ միացել է 75.000-ից ավել քաղաքացի։

«Մենք շարունակում ենք մեր ստորագրահավաքն ընդդեմ տրանսպորտի թանկացման։ Այս պահին 75.000-ից ավել քաղաքացի միացել է ստորագրահավաքին։ Մարդիկ միանալով ստորագրահավաքին՝ ցույց են տալիս, որ իրենք դեմ են այս խայտառակ որոշմանը»,-նշում է Մարությանը։

Նա տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին տեղի կունենա իր և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի միջև բանավեճը ուղիղ եթերով։ Եվ մինչև այդ կշարունակեն ստորգրահավաքը։

1/2946
bottom of page