top of page

Իրանի ԱԳ նախարարն այսօր կժամանի Հայաստան

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 24
  • 1 min read

ree

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստանի մայրաքաղաք՝ ծրագրելով հայկական իշխանությունների հետ քննարկել երկկողմ հարաբերություններն ու Անդրկովկասի տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, հայտնել Է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Իրանի Իսլամական Հանրապետության եւ նրա հարեւանների միջեւ երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանում (Անդրկովկասում - խմբ.) տեղի ունեցող վերջին զարգացումների հարցերի շուրջ մշտական խորհրդակցությունների շրջանակներում մեր երկրի արտաքին գործերի նախարարը երկուշաբթի կայցելի Երեւան», - ասել է  Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ այցի ընթացքում, որը պետք է տեղի ունենա հայկական կողմի նախաձեռնությամբ, Արաղչին կհանդիպի իր գործընկերոջ, ինչպես նաև վարչապետի և Հայաստանի իշխանությունների այլ ներկայացուցիչների հետ։

1/2948
bottom of page