top of page

Մենք ստիպված էինք ընտրություն կատարել. Հռոմի Պապը մոտ էր մահվանը. Բժշկական թիմ

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 26
  • 1 min read

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, հիվանդանոցում թոքաբորբով բուժվելիս, այնքան մոտ էր մահվանը, որ բժիշկները ստիպված էին ընտրություն կատարել՝ թողնել նրան հեռանա, թե առաջ գնալ: Այս մասին ասել է Հռոմի պապի բժշկական թիմի ղեկավարը:


Ֆրանցիսկոսը ավելի քան հինգ շաբաթ անցկացրել է Հռոմի Ջեմելի հիվանդանոցում, որտեղ բուժվել է թոքաբորբից:


Հիվանդանոցում գտնվելու ընթացքում նա ունեցել է շնչառական չորս ճգնաժամ, որոնցից ամենակրիտիկականը եղել է փետրվարի 28-ին։


«Մենք բոլորս գիտակցում էինք, որ իրավիճակը էլ ավելի է վատացել, և կար վտանգ, որ նա չի դիմանա»,- հայտնել է վիրաբույժ Սերջիո Ալֆիերին:


«Մենք ստիպված էինք ընտրություն կատարել՝ դադարեցնե՞լ բուժումը և թողնել նրան հեռանա, թե՞ առաջ գնալ և փորձել փրկել բոլոր հնարավոր դեղերով և թերապիաներով՝ միաժամանակ ունենալով այլ օրգաններ վնասելու շատ բարձր ռիսկ: Ի վերջո, մենք ընտրեցինք այս ճանապարհը»:


Հենց պապի անձնական բուժքույր Մասիմիլիանո Ստրապետին էր, ով հանձնարարել էր թիմին շարունակել բուժումը՝ ասելով նրանց. «Փորձեք ամեն ինչ, մի հանձնվեք»,- ասել է Ալֆիերին:


Հռոմի Պապը լիովին գիտակցում էր, որ գուցե չդիմանա.


«Մենք տեսանք մի մարդու, ով տառապում էր: Բայց առաջին օրվանից նա ցանկանում էր, որ մենք իրեն ճշմարտությունն ասենք իր վիճակի մասին»,- եզրափակել է նա:

1/2948
bottom of page