top of page

Մակրոնը հայերենով ուղերձ է հղել

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 24
  • 1 min read

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսերեն ու հայերեն լեզուներով գրառում է արել սոցցանցի իր էջում` ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։


«110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Այսօր՝ ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը»,–գրել է Ֆրանսիայի նախագահը։


Նա կոչ է արել շարունակել գործել մարդկության անունից` հանուն ճշմարտության և արդարության։

1/2948
bottom of page