ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ներկայացվել
- Lilit

- Apr 27, 2024
- 1 min read

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում օրինագիծ է ներկայացվել, որը պատժամիջոցներ է սահմանում 44 ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ՝ կապված Արցախում հայերի էթնիկ զտումների հետ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Դինա Տիտուսը։
«Ես հենց նոր ներկայացրեցի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման օրինագիծը, որը նպատակ ունի միջոցներ ձեռնարկել 44 ադրբեջանցի պաշտոնյաների դեմ՝ կապված Արցախում հայերի էթնիկ զտումների և քաղաքական ընդդիմության դաժան բռնաճնշումների հետ:
Միացյալ Նահանգները պետք է հաստատուն դիրքորոշում ընդունի Հայոց ցեղասպանության հարցում»,- գրել է ամերիկացի քաղաքական գործիչը X-ի իր միկրոբլոգում։




















