top of page

«Անպայման հետևիցս պիտի գայիր, ա՛յ տղա», «Չեմ եկել, բերել են»․ Վարդան և Սպարտակ Ղուկասյանների զրույցը՝ դատարանում

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 25
  • 1 min read

ree

Այս պահին Վարդան Ղուկասյանը և որդին դատարանում են: Հիշեցնենք, որ օրեր առաջ Գյումրիի կալանավորված քաղաքապետի ու նրա որդու քրեական հոդվածներին ևս մեկն է  ավելացել՝ խուլիգանությունը: 

Սա հոկտեմբերից ի վեր Վարդան Ղուկասյանին առաջադրված արդեն երրորդ մեղադրանքն էր:

Իսկ օրեր առաջ արդեն նաև մինչ այդ տնային կալանքի տակ գտնվող կրտսեր Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել է:

Իսկ նոր մեղադրանքի հիմքում դրվել են  Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատավարության ավարտին հոր ու որդու վիրավորական կոպիտ արտահայտությունները իրենց կաշառքի մեջ մեղադրողների հասցեին:

Դատարան մտած այդ մի գործով ավագ Ղուկասյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, կեղծիքի ու փողերի լվացման համար, իսկ Սպարտակ Ղուկասյանն, ըստ իրավապահների, աջակցել է հորը: 

Դատարան մտնելիս Վարդան Ղուկասյանը որդուն ասել է. «Անպայման հետևիցս պիտի գայիր, այ տղա», իսկ որդին հորը պատասխանել է. «Չեմ եկել, բերել են»:

1/3038
bottom of page