top of page

Տղե՛րք, ես ձեզ հետ եմ ամեն օր, ամեն ժամ՝ մտքով ու սրտով. հավատում եմ՝ մի օր հանդիպելու ենք. Սերժ Սարգսյանը դիմեց Բաքվի բանտում գտնվող իր ընկերներին

  • 11 minutes ago
  • 1 min read


ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության համագումարի ժամանակ այսօր դիմեց Բաքվում ապօրինաբար պահվող գերիներին, որոնց մեջ են նաև մարտական իր ընկերները։

«Ուզում եմ այս ամբիոնից դիմել մեր ժողովրդի ազատ և անվտանգ ապրելու իրավունքի համար պայքարած, մինչև հիմա իրենց սկզբունքներին և հավատամքին հավատարիմ՝ Ադրբեջանի բանտերում գտվող մեր հայրենակիցներին, իմ ընկերներին՝ տղե՛րք, ես ձեզ հետ եմ ամեն օր, չափազանցություն չլինի՝ ամեն ժամ, մտքով ու սրտով, հավատում եմ, որ մի օր մենք հանդիպելու ենք։

Ձեր արժանապատիվ կեցվածքն անմարդկային այդ պայմաններում ավելի խոսուն է և  հարգանքի արժանի, քան ազատության մեջ շատերի պահվածքը»,- հայտարարեց նախագահ Սարգսյանը։

1/3278
bottom of page